ՊՐՈՖՊՐՈՏԵՔԹ
ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ


ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՊՐՈՖՊՐՈՏԵՔԹ ՍՊԸ –ն  հիմնադրվել է 2015 թվականին: Շնորհիվ հաստատուն  քայլերի  և բարձրորակ ինժեներական ծառայությունների , մի քանի տարի անց մեր ընկերությունը կարողացավ դառնալ վստահելի գործընկեր:

ՇԱՆԹԱՐԳԵԼԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

ՊՐՈՖՊՐՈՏԵՔԹ ՍՊԸ-ն առաջին ընկերությունն է ՀՀ-ում, որը զբաղվում է համալիր (կոմպլեքս) շանթապաշտպանության (Շանթարգելում, Հողանցում, Ամպրոպապաշտպանություն) նախագծմամբ և տեղադրմամբ: Հայկական շուկայում մեր ընկերությունը պաշտոնապես ներկայացնում է հանրահայտ  Schirtec (Ավստրիա), Citel (Ֆրանսիա), B-S-Technic (Գերմանիա), Zandz (Ռուսաստան), J. Pröpster (Գերմանիա), AH Hardt (Լեհաստան), TERRAZN (Բելոռուս), FOREND ընկերությունների արտադրանքը շանթապաշտպանության ոլորտում: 

Ընկերության ինժեներների խնդիրն է ՝ օբյեկտները ճիշտ և գրագետ պաշտպանել ինչպես կայծակի ուղիղ հարվածներից, այնպես էլ կայծակից առաջացած երկրորդական երևույթներից՝ իմպուլսային գերլարումներից: Հաշվարկել ու կառուցել պաշտպանիչ և շանթարգելիչ հողանցման սարքվածքներ (կոնտուրներ):

Ընկերության զինանոցը հագեցած է հողի տեսակարար և հողանցման դիմադրության  չափման ժամանակակից սարքավորումներով: ՊՐՈՖՊՐՈՏԵՔԹ –ը իրավասու է տրամադրել հողանցման և հողի տեսակարար դիմադրության չափումների վերաբերյալ կազմված արձանագրություններ:

Ապահովելով պաշտպանությունը և անվտանգությունը, կարող ենք վստահ ասել.


Կայծակն  այլևս  սպառնալիք չէ՛:


ԷԼԵԿՏՐԱՋԵՌՈՒՑՈՒՄ


Ջեռուցման մալուխների և ինֆրակարմիր տաքացուցիչների հիման վրա, կենցաղային և արդյունաբերական նշանակության օբյեկտների  ջեռուցման խնդիրները լուծելու համար  շուկա ենք մատակարարում.

Ջեռուցող մալուխներ  HEMSTEDT  (Գերմանիա)

Ինֆրակարմիր ջեռուցիչներ MO-EL (Իտալիա)

Hemstedt -ը  տեխնոլոգիական առաջատար է ռեզիստիվ  ջեռուցման  տարրերի արտադրության մեջ: «Տաք» եւ «սառը» հաղորդիչների կապը իրականացվում է արտոնագրված HEM-SYSTEM  տեխնոլոգիայով, առանց միացման կցորդիչի:

MO-EL -ը  տեխնոլոգիական առաջատարն է ջրամեկուսիչ ինֆրակարմիր ջեռուցիչների ոլորտում: Ընկերությունը արտադրում է մասնագիտացված ինֆրակարմիր ջեռուցիչներ, ստեղծելով հարմարավետ պայմաններ ռեստորանների, սրճարանների, հանգստի գոտիների և բաց դահլիճների համար:

Այս ընկերությունները, լինելով իրենց բնագավառներում տեխնոլոգիական առաջատարներ, արտադրում են այնպիսի արտադրատեսակներ, որոնք թույլ են տալիս լուծելու էլեկտրական ջեռուցման գրեթե բոլոր խնդիրները արդյունաբերության մեջ և առօրյա կյանքում:

 

ԿՇՌՈՂ ՍՏՈՒԳԻՉ ՉԱՓԻՉ ՍԱՐՔԵՐ

Կշռող (Արդյունաբերական և լայն կիրառման կշեռքներ) ու Ստուգիչ չափիչ սարքեր - PCE Instruments (Գերմանիա)

 

 

ԴԻԶԵԼ ԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ (ԴԳՍ)

ՊՐՈՖՊՐՈՏԵՔԹ-ը զբաղվում է եվրոպական արտադրողների տարբեր հզորությունների եւ մոդիֆիկացիաների Դիզելային Գեներատորային Սարքավորումների (ԴԳՍ) ներկրմամբ: Ընկերությունը հանդիսանում է գերմանական Endress Group- ի դիստրիբյուտորը՝ Հայաստանում  ներկայացնելով ZENESSIS ապրանքանիշը:                                            

Համագործակցում և սպառողին է ներկայացնում  ռուսական առաջատար արտադրող ГК ТСС ընկերության արտադրանքը:

ՕԳՏԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐ

"ՊՐՈՖՊՐՈՏԵՔԹ" ՍՊԸ

Հայաստան, Երևան, Դավիթ Մալյան 41
+(374) 55 52 11 57
+(374) 99 92 11 97
Skype: profprotect
Viber: +(7)916 018 70 73
info@profprotect.am
profprotectoffice@gmail.com

Разработчик сайта marketAPP

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © 2016-2020