(0)
(0)

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համալիր շանթապաշտպանություն (կայծակի պաշտպանություն)

Մեր կողմից կատարվող ծառայություններն են՝

Քոթեջների, ամառանոցների և արդյունաբերական օբյեկտների շանթապաշտպանության համար անհրաժեշտ նյութերի և սարքավորումների վաճառք:

Համակարգի եւ արտադրանքի մասին տեխնիկական տեղեկատվության տրամադրում:

Օբյեկտի ուսումնասիրություն, հողի տեսակարար դիմադրության չափում:

Շանթապաշտպանության համակարգի և հողանցման սարքվածքի  աշխատանքային նախագծի իրականացում:

Շանթապաշտպանության համակարգի  և հողանցման սարքվածքի տեղադրում սահմանված ժամկետում:

Ամբողջական փաստաթղթերի փաթեթի տրամադրում: Աշխատանքային նախագիծ, սխեմա, հողանցման դիմադրության չափումների  արձանագրություն:

Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում:

Անհատական մոտեցում:

Ճկուն գնային քաղաքականություն:

Միայն բարձրորակ նյութեր և սարքավորումներ:

Էսքիզային և աշխատանքային նախագծեր:

Սարքավորումների վերանորոգում և սպասարկում:

Անաշխատունակ համակարգերի և սարքերի ամբողջական կամ մասնակի վերականգնում:

Տրամադրում ենք երաշխիք մեր  բոլոր տեսակի աշխատանքների և սարքավորումների համար:

Կիրառելով համալիր շանթապաշտպանության համակարգ (պասիվ կամ ակտիվ շանթապաշտպանություն, ներքին՝ ամպրոպաշտպանություն, հողանցում) ընկերությունը կատարում է ամբողջական աշխատանքների  շարք, որը կպաշտպանի կայծակի ուղիղ  հարվածներից, ինչպես նաև կայծակից առաջացած երկրորդային դրսևորումներից:

Աշխատանքները կատարում ենք Հայաստանի ողջ տարածքում:

Ունենք անհրաժեշտ լիցենզիաները և թույլտվությունները, իսկ մասնագետները տիրապետում են ցանկացած օբյեկտի շանթապաշտպանության կազմակերպման գործին:

Հակասառցակալման համակարգեր

Տանիքների  ջրահեռացման և ջրհորդանների պաշտպանություն  սառցակալումից  (ջրհորդանների և տանիքների տաքացում)

Տարեցտարի տների տանիքներից պոկվող «սառցալեզվակ-մարդասպանների» զոհերի թիվը մեծանում է: Տարեկան ավելի քան 2000 մարդ խոշոր քաղաքներում դառնում է դրանց զոհը: Առաջարկում ենք տարբեր պաշտպանական համակարգեր սառույցի, սառցալեզվակների  և ձյան դեմ: 

 

Խողովակների պաշտպանություն

Հաճախ արդյունաբերությունում կամ մեր առօրյայում առաջանում է խողովակները սառեցումից պաշտպանելու հարցը: Նույնիսկ գտնվելով սառեցման գոտուց խորը ,լինում են պահեր,երբ  ջուրը կարող է սառչել: Ամենապարզ ու ամենաարդյունավետ միջոցը խուսափելու նման երևույթներից՝ մալուխային էլեկտրական ջեռուցումն է: Այստեղ առավելությունը տրվում է  ինքնակարգավորվող մալուխներին:

Տաք հատակ համակարգ

Ներկայումս հատակի ջեռուցման համակարգերը դառնում են ավելի ակտուալ: Նրանց թվում մեծ տեղ են գրավում էլեկտրական ջեռուցման մալուխները , որոնք հեշտ են տեղադրվում և օգտագործվում: Որպես կանոն էլեկտրական ջեռուցման համակարգերում հատակային ջեռուցման համար օգտագործում են ռեզիստիվային ջեռուցման մալուխներ: Սա հիմնականում պայմանավորված է նրանց ցածր գնով:

Ռեզիստիվային մալուխը ցեմենտ-ավազային խառնուրդի հետ միաձուլվելուց, ապահովում է ջերմության արտահոսք առանց գերտաքացման, որի դեպքում երկարում է նաև մալուխի շահագործման ժամանակահատվածը:

Քայլուղիների տաքացում

Աստիճանների, քայլուղիների և արահետների համար  մշակված  տաքացման  համակարգեր:

Գամասեղների կոնդենսատորային եռակցում

Ավտոմատացված քիվեր և շերտավարագույրներ AMIGO

 

Շերտավարագույրների կիրառումը ինտերիերում մինչև վերջերս արտասովոր երևույթ էր, սակայն ներկայումս դրանք լայն տարածում են գտել տարբեր նշանակության տարածքներում՝ գրասենյակներում, բնակարաններում և այլ վայրերում: Շերտավարագույրները ֆիքսված կամ շարժական մի քանի շերտերից հավաքված վարագույրներ են: Տեղադրվում են պատուհաններին` բնակարանը անձրևից, արևից, և փոշուց պաշտպանելու նպատակով: Դրանք կարգավորում են ջերմային կամ օդային հոսքերը, ինչպես նաև նվազեցնում են աղմուկն ու ապահովում մաքսիմալ մեկուսացում:

 Հեշտ խնամքը, դիմացկունությունը փոշու, խոնավության և արևի լույսի ազդեցության նկատմամբ մեծացնում են վարագույրի այս տեսակը մասսայական դարձնելու հնարավորությունը:

 Շերտավարագույրների հիմնական բաղկացուցիչ մասերը լամելներն են` շերտերը, որոնք կազմում են մեկ ընդհանուր կտոր: Ըստ օգտագործվող նյութերի` տարբերակվում են շերտավարագույրների բազմաթիվ տեսակներ, օրինակ` կտորից շերտավարագույրները, որոնք պատրաստվում են ոչ թե սովորական կտորից, այլ պոլիեսթերից: Դա ամուր նյութ է, որը արևից չի այրվում և շատ հեշտ է մաքրվում: Որքան շատ է պոլիեսթերի խտությունը, այնքան երկար են շերտավարագույրները պահպանում իրենց որակական հատկանիշները:

 Շերտավարագույրները տարբերվում են իրենց բազմազանությամբ, դրանք կարող են լինել և միատոն և բազմերանգ, ահա թե ինչու են հատկապես գործածելի բնակարաններում. լույսն, անցնելով շերտավարագույրների արանքով, սենյակում անկրկնելի դեկորատիվ էֆեկտ ու հատուկ մթնոլորտ է ստեղծում:

 

 

Փականային Արտադրանք MESAN

Տարատեսակ Ծխնիներ, Բռնակներ, Փականներ, Էլեկտրոփականներ, Խտարարներ և այլ արդյունաբերական նշանակության աքսեսուարներ հանրահայտ MESAN-ից: