(0)
(0)

SERVICES

Հողանցում

ՊրոֆՊրոտեքթ ընկերությունը կատարում է հողանցման կոնտուրների կառուցման աշխատանքներ: Կոնտուրների կառուցման համար օգտագործվում են պղնձե կամ երկաթյա նյութեր կախված պատվիրատուի ցանկությունից և տեխնիկական պայմաններից:

Հանդիսանալով Zandz ֆիրմայի ներկայացուցիչը Galmar ապրանքանիշով, հողանցման կոնտուրների կառուցման համար օգտագործվում են նաև հողանցման ձողա-մոդուլային և էլեկտրոլիտ կոմպլեկտներ, որոնց որակը, մոնտաժման արագությունը ու հարմարավետությունը երաշխավորում են երկար տարիների հուսալի հողանցում:

Էլեկտրոլիտ հողանցման կոմպլեկտները հիմնականում տեղադրվում են հողանցման բարձր տեսակարար դիմադրության (300om-500om), ավազային և ժայռային  հիմքերում, տարածքներում որտեղ անհնար է կատարել հիմքերի և փորման աշխատանքներ:

Տեղադրվում է 0.7մ խորության և 2,5մ հիմքում, շահագործման 50 տարիների ընթացքում 10-15 տարին մեկ անգամ վերալիցքավորելով ապահովում է անհրաժեշտ հողանցման դիմադրությունը:

Ընկերության սարքավորումների զորանոցը համալրված է Sonel ֆիրմայի հողանցման և հողի տեսակարար դիմադրության չափման եզակի սարքավորումով; Ընկերությունը կատարում է չափումներ և իրավասու է չափման արդյունքների հիման վրա համաձայն  ստուգաչափման-չափագիտական վկայականների՝ կազմել ու տրամադրել չափման արդյունքների արձանագրություն;